Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Օր 28

Օր 28
30.03.2025 | 14:19

Տեր Աստված այսօր Գյումրի և Փարաքար համայնքներում ընտրություններ են։

Թույլ չտաս, որ պայքարի մասնակիցները, կամ նրանց կողմնակիցներն իրար ուտեն։

Թող այսօր հանգիստ անցնի, իսկ վաղը, երբ արդյունքները պարզ դառնա ոչ մեկին չկալանավորեն, ոչ մեկը մյուսին չսպանի, ու ոչ մեկը մյուսի հետ չթշնամանա։

Ապավինում եմ Քեզ ամենակարող Հայր։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ